контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
24.06.2017, 13:53

 

  • Եթե երազում ձեռքը ցավում է, պետք է ենթադրել իշեմիկ նոպա կամ կաթված:
  • Սրտի գործունեության խանգարման մասին նախազգուշացնում է երազը, որտեղ ընկնում եք բարձունքից, ինչպես նաև եթե երազում տեսնում եք դեղին կամ կարմիր սարդ:
  • Երազում տեսած սարդոստայնը խորհրդանշում է բարեհաջողություն, եթե այն սպիտակ գույնի է: Ցանկացած գույնի սարդոստայնը նախազգուշացնում է առողջության վատթարացման մասին:
  • Երազում ձեզ միջատ է խայթել կամ կենդանի կծել: Ուշադրություն դարձրեք կծած տեղին. հնարավոր է հենց այդտեղ է ձեզ նշան տալիս ռադիկուլիտի (իշիասի) կամ միոզիտի մասին:
  • Կոկորդի հետ կապված սյուժեները երևան են գալիս անգինայով հիվանդանալուց առաջ: Եթե երազում զգում եք շնչահեղձություն, առանց օդի, ճնշող շենքից դուրս գալը, նշանակում է շնչուղիների հետ կապված խնդիր կունենաք:
  • Իսկ գրիպից առաջ մարդիկ հաճախ խորասուզվում են քնի մեջ կամ դժվարությամբ են լեռ բարձրանում:
  • Ամփոփ տարածության թեմաները կարող են հայտնվել երազներում գաստրիտի հերթական նոպայից առաջ: Ում նյութափոխանակությունը խախտված է, հաճախ կանաչ սարդեր են տեսնում:
  • Եթե երազում ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան ճնշում է, դա կարող է հիպերտոնիկ հիվանդության առաջին նշանը լինել: Իսկ եթե ամբողջ մարմինը զրկված է ազատ շարժումներից, չի կարելի շարժվել ոչ ձեռքերով, ոչ էլ ոտքով. հնարավոր է կաթված:
  • Եթե պարբերաբար մղձավանջային երազներ եք տեսնում, կարելի է ենթադրել, որ ջղային խանգարում է սկսվում, որը, եթե մատնեք անուշադրության, կարող է հանգեցնել հոգեկան խանգարման:
  • Բոլոր դեպքերում, եթե ձեզ պարբերաբար հիվանդություն կանխագուշակող երազներ են երևում, պետք է պրոֆիլակտիկ դեղեր ընդունել կամ դիմել մասնագետի:

 

эффективная реклама магазина

Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Դիտումներ: 876 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը