контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ԶԱՐԴԵՂԵՆ
03.03.2017, 23:35

  • Եթե երազում զարդեղեն եք կրում, նշանակում է իրականում չափազանցացնելու եք ձեր արժանապատվությունը:
  • Եթե զարդեղեն եք նվեր ստանում, հաջողակ կլինեք նախաձեռնությունների մեջ:
  • Զարդեղեն նվիրելը նշանակում է անխոհեմ ավելորդություն:
  • Զարդեղեն կորցնելը նախազգուշացնում է, որ կորցնելու եք սիրելիին կամ ձեռքից բաց եք թողնելու գործերի բարեհաջող իրավիճակը:
  • Մատանին մատին՝ նոր հաջողակ գործերի նշան է:
  • Կոտրված մատանին նշանակում է վեճեր ու դժբախտություններ ամուսնական գործերում և հարաբերությունների խզում սիրահարների համար:
  • Եթե աղջիկը երազում մատանի է ստանում, նշանակում է նրա սիրած անձնավորության հետ հուզմունքը ավարտվելու է բարեհաջող:
  • Երազում ուրիշների մատներին մատանի տեսնելը նշանակում է ձեր բարեկեցության աճ և նոր ծանոթություններ:
  • Ձեզ վրա գեղեցիկ մանյակ տեսնելը նշանակում է բարձր հարգանք:
  • Եթե կինը մանյակ է նվեր ստանում, դա նշան է, որ նա ունի սիրող ամուսին և հրաշալի տուն:
  • Մանյակ կորցնելը ծանր կորուստ է նշանակում:
  • Ականջօղերը լավ լուրերի և հետաքրքիր աշխատանքի նշան են: Դրանք կոտրված տեսնելը վատ բամբասանքներ են:
  • Ապարանջանը ձեռքին վաղ ու երջանիկ ամուսնության նշան է:
  • Եթե կինը կորցնում է ապարանջանը, նրան սպասվում են տարբեր անախորժություններ:
  • Ապարանջան գտնելը նշան է, որ տեր եք դառնալու նշանակալից սեփականության:

 

loading...
Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: զարդ
Դիտումներ: 793 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը