контекстная реклама
Երազների մեկնություն
Գլխավոր » Ֆայլեր » Երազ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
03.03.2017, 23:14

  • Երաժշտական գործիքները նշանակում են վաղուց սպասված հաճույքներ: Եթե դրանք կոտրված են, ուրախությունը կընդհատվի անկոչ խմբի միջամտության պատճառով:
  • Եթե դեռահաս կինը տեսնում է այդ երազը, նա իր կյանքը կարող է դարձնել այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում:
  • Տավիղ - երազում տավիղի տխուր ու դուրեկան հնչյունները լսելը, նշանակում է, որ ձեզ համար որևէ ձեռնտու գործ ունենալու է տխուր ավարտ:
  • Կոտրված տավիղը հիվանդություն է:
  • Եթե տավիղ եք նվագում, նախազգուշացում է ավելորդ վստահությունից, հատկապես սիրո հարցում:
  • Թմբուկը հուշում է ինչ-որ մեկի ընկերակցությունը, թմբուկի ձայնի խլացումը նշանակում է, որ ձեր բացակա ընկերը փորձանքի մեջ է և ձեզ օգնության է կանչում:
  • Կիթառ - կիթառը ձեռքին կամ նվագելիս ձեզ տեսնելը, բարեհաջողության նշան է: Դուք հանկարծակի հայտնվելու եք նոր հետաքրքիր միջավայրում, որտեղ հանդիպելու եք սիրո:
  • Եթե դեռահաս կինը երազում տեսնում է պոկված լարերով կիթառ, նշանակում է սիրո ուրախությունը անհապաղ փոփոխվելու է տխրության ու արցունքի: 
  • Երազում կիթառի ձայն լսելը նշանակում է, որ նա պետք է դիմակայի կեղծությանն ու շողոքորթությանը, որի հետևում վտանգ կա:
  • Կիթառի վերաբերյալ երազը տղամարդուն նախազգուշացնում է թեթևամիտ հրապուրանքի մասին: Այդ երազը կարող է նշանակել նաև ձեր ընտանիքում երկարատև հաջողության շրջան:
  • Դաշնամուր տեսնելը ուրախ իրադարձության նշան է:
  • Ուրախ մեղեդի լսելը առողջության ու հաջողության նշան է: Թախծոտ մեղեդին տխուր լուր է:

loading...
Բաժին: Երազ | Ավելացրեց: Armen08 | Տեգեր: երաժշտական գործիքներ
Դիտումներ: 1083 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություն՝: 0
avatar
loading...
Օրը կգա, բարին՝ հետը